Նորություններ

Շնորհակալության օրը Սևանի Խ.Աբովյանի անվան ավագ դպրոցում

Կրթական 2014-12-11

Ամեն տարի նոյեմբերի չորրորդ շաբաթվա հինգշաբթի օրն ամերիկացիները նշում են Շնորհակալության օրը` “Thanhsgiving Day”: 1620թ.-ին ամերիկացիները լքում են իրենց երկիրը և առևտրական նավով գնում դեպի Արևմուտք: Բազում զոհերից և մեծ ջանքերից հետո, հնդիկների օգնությամբ նրանք կարողանում եn ոչ միայն գոյատևել, այլև սովորում են ստեղծել օրվա ապրուստը:
Եվ այդ տարի նրանք մեծ բերք են ստանում: Ամերիկացիները որոշում են շնորհակալություն հայտնել Աստծուն իրենց ունեցած հաջողությունների համար, և այդ արարողությունը դառնում է ավանդույթ, որն ամեն տարի նշում են մեծ շուքով:
 
Նոյեմբերի 28-ին արևմտյան շունչը մտել էր Սևանի Խ.Աբովյանի անվան ավագ դպրոց՝ հումանիտար հոսքի 11-րդ դասարան: Աշակերտներն անգլերենի ուսուցչուհի   Ռուզաննա Դալլաքյանի գլխավորությամբ որոշել էին շնորհակալություն հայտնել իրենց ձեռքբերումների համար:
 
Դասարանը ձևավորված էր տոնին համապատասխան: Աշակերտները ջանք չէին խնայել տոնը ճիշտ ներկայացնելու համար: Սեղանը ձևավորված էր տոնին հատուկ ուտեստներով` դդումով և նրանով պատրաստված կարկանդակով:
Դասին ներկա էին դպրոցի տնօրինությունը, բազմաթիվ ուսուցիչներ և աշակերտներ:
 
Ուսուցչուհին, տարբեր մեթոդներ կիրառելով, անցկացրեց դասը` հյուրերին ծանոթացնելով տոնի բովանդակությանը:
Դասն ուղեկցվում  էր գեղեցիկ  երաժշտությամբ, որն հաղորդում էր տոնական տրամադրություն: Ներկաները հիացած էին  դասի բովանդակությամբ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: