Նորություններ

Երևանի թիվ 78 դպրոցի սանը՝ իր դասարանի հերոսը /ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ/

Կրթական 2014-12-10

«Dasaran.am»-ի նախաձեռնած «Սպորտն իմ կյանքում» շարադրությունների մրցույթի շրջանակներում հաղթող ճանաչված հաջորդ աշակերտը Երևանի թիվ 78 դպրոցի 4-ի «դ» դասարանում սովորող Սոֆի Թորոսյանն էր: Գեղարվեստական մարմնամարզության բարձրագույն դպրոց հաճախող Սոֆին գեղարվեստական մարմնամարզությունը համարում է դասական պարի և սպորտի գեղեցիկ համադրություն:

Այդ սպորտաձևը, ինչպես նշում է Սոֆին, սովորեցրել է իրեն աշխատասիրություն, կամքի ուժ, համբերություն, ռիթմի զգացողություն: Սպորտի ասպարեզում Սոֆին ունի մեծագույն նպատակ՝ երազում է մասնակցել օլիմպիադային՝ Հայաստանը ներկայացնելով աշխարհին:

Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը, որը տեղի ունեցավ “Play City” ժամանցի կենտրոնում, ներկա էր ոչ միայն օրվա հերոսը՝ Սոֆի Թորոսյանը, այլև նրա ողջ դասարանը: Հաղթող ճանաչված Սոֆին պարգևատրվեց “Galaxy Tab 3”-ով և մեկ օր իր բոլոր դասընկերների հետ “Play City” ժամանցի կենտրոնում զվարճանալու հնարավորությունով, որը տրամադրել էր այս նախաձեռնության գործընկեր “Kinder Delice”-ը:
 
Ըստ արժանվույն գնահատելով և պարգևատրելով Սոֆիին՝ «Dasaran.am»-ը խրախուսում ու հորդորում է մյուս աշակերտներին հետևելու նրա օրինակին՝ մարզելով միտքը և մարմինը, լինելով հոգեպես աշխույժ և ֆիզիկապես ակտիվ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: