Նորություններ

«Dasaran.am»-ի թիմի այցը Երևանի թիվ 51 հիմնական դպրոց /ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ/

Կրթական 2014-11-27

Իր նախաձեռնած «Դուել» ինտելեկտուալ խաղի շրջանակներում «Dasaran.am» կրթական ծրագրի թիմն անակնկալ այց է կատարել Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոց: Ինչպես նախորդ, այնպես էլ այս այցի ընթացքում պարգևատրվեցին «Դուել» խաղում լավագույն արդյունքները գրանցած աշակերտները:
Դպրոցի 8-ի «գ» դասարանի աշակերտուհի Լիանա Ադամյանը, ով նույնպես «դուելում» հաղթող ճանաչված աշակերտներից էր, պարգևատրվեց “Galaxy Tab 3”-ով, որը տրամադրել էր այս նախաձեռնության գործընկեր «Ferrero» ընկերությունը:
 
Այս նախաձեռնությամբ նպաստելով հանրակրթական դպրոցներում կրթության ակտիվ զարգացմանը, գիտելքիքի դերի ու նշանակության արժևորմանը՝ «Dasaran.am»-ը և իր գործընկեր «Ferrero» ընկերությունը բոլոր աշակերտներին կոչ են անում շարունակել իրենց իմացության կատարելագործումն ու հղկումը, քանի որ դեռ առջևում են անակնկալ այցերը հանրակրթական դպրոցներ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: