Նորություններ

«Dasaran.am»-ի թիմն այցելեց Երևանի թիվ 11 հիմնական դպրոց /ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ/

Կրթական 2014-11-26

Իր նախաձեռնած «Դուել» ինտելեկտուալ խաղի շրջանակներում «Dasaran.am» կրթական ծրագրի թիմը նոյեմբերի 25-ին անակնկալ այց կատարեց Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց: Այցի օրը պատահական չէր ընտրվել. 1957 թվականի նոյեմբերի 25-ին էր ծնվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ազգային հերոս ու լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանը:
Հերոսի անունը կրող դպրոցը, որի սաներն ու դպրոցական անձնակազմն այդ օրը կազմակերպել էին Մոնթե Մելքոնյանին նվիրված հանդիսավոր միջոցառում, մեծ ոգևորությամբ և խինդով ընդունեց նաև «Dasaran.am»-ի թիմին:
 
Այս այցի ընթացքում ևս պարգևատրվեցին «Դուել» խաղում լավագույն արդյունքները գրանցած աշակերտները: Դպրոցի 4-ի «8» դասարանի աշակերտ Հենրիկ Անդրեասյանը, ով «դուելում» հաղթող ճանաչված աշակերտներից էր, արժանացավ “Galaxy Tab 3”-ի, որը տրամադրել էր այս նախաձեռնության գործընկեր «Ferrero» ընկերությունը:
 
«Dasaran.am»-ի թիմը, բացի ավանդական մրցանակներից, դպրոցին նվիրեց նաև Հայաստանի ազգային հերոսներին վերաբերվող խորհրդանշական պաստառ:
 
«Dasaran.am»-ը և իր գործընկեր «Ferrero» ընկերությունը բոլոր աշակերտներին կոչ են անում շարունակել իրենց իմացության ընդլայնումն ու կատարելագործումը, քանի որ դեռ առջևում են անակնկալ այցերը հանրակրթական դպրոցներ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: