Նորություններ

Երևանի թիվ 74 հիմնական դպրոցը՝ «Դդմի օրվա» մասնակից

Կրթական 2014-11-24

Երևանի Կենդանաբանական այգում oրերս անց է կացվել «Դդմի օր» կրթաճանաչողական մրցույթ-միջոցառումը: Մրցույթին մասնակցեց նաև Երևանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 74 հիմնական դպրոցը:

Աշակերտները մեծ ոգևորությամբ արձագանքեցին այդ մրցույթին: Նրանք պատրաստել էին ցուցապաստառներ, ձևավորել դդումները և միրգ ու բանջարեղենից պատրաստել զանազան աղցաններ, որոնք լցված էին արդեն ձևավորված դդումների մեջ:

Երգ ու ուրախությունն էր թևածում Կենդանաբանական այգում: Դա մի հրաշալի տոն էր, որն ուներ նաև դաստիարակչական մեծ նշանակություն` ապագա սերնդին կենդանիների հանդեպ մեծ սեր և ուշադրություն սերմանել:
 
Աշակերտների ոգևորությունը բազմապատկվեց, երբ Կենդանաբանական այգու տնօրինությունը պարգևատրեց խրախուսական մրցանակով` նվիրելով նրանց նկարչական ալբոմներ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: