Նորություններ

«Ճշմարտություն և կյանք»

Կրթական 2014-11-24

Արգավանդի միջնակարգ դպրոցում հերթական յուրօրինակ միջոցառումն անցկացվեց: Այս անգամ աշակերտները բեմադրել էին «Տասը կույսերի առակը»: Աշակերտները հանգամանալից մեկնեցին առակի իմաստը՝ ավելացնելով և վերստին հիշեցնելով, որ Հիսուսն անգամ իր մտքերն ու խրատները մարդկանց հասցնելու, բացատրելու համար դիմել է առակի օգնությանը:
Աշակերտները  սիրով  ու  երկյուղածությամբ էին  պատրաստվել  միջոցառմանը, պրպտել, գտել համապատասխան հագուստ  ու պարագաներ, կազմել համապատասխան պաստառներ:
 
Դահլիճում թևածում էր եկեղեցական ու խորհրդավոր տրամադրություն, Աստծուն մոտենալու, Աստծով  ապրելու ցանկություն, Աստծու պատվիրաններին հետևելու պատրաստակամություն:
 
Միջոցառմանը ներկա  գտնվողները  համակ  ուշադրությամբ  էին  լսում Աստծո խոսքը ներկայացնող աշակերտներին, որոնք միաժամանակ կատարում  էին  հոգևոր երգեր:
 
Միջոցառումն իր ներկայությամբ պատվել էր Սուրբ Սարգիս  եկեղեցու սպասավորը: Միջոցառման կազմակերպիչ Ռ. Բաբայանը գոհ էր իր սաների կատարած աշխատանքից:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: