Նորություններ

«Dasaran.am»-ի թիմն այցելեց Արտաշատի ավագ դպրոց /ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ/

Կրթական 2014-11-24

«Դուել» ինտելեկտուալ խաղի շրջանակներում «Dasaran.am» կրթական ծրագրի թիմն անակնկալ այց կատարեց Արտաշատի ավագ դպրոց, որտեղ նրանց ընդունեցին մեծ ուրախությամբ և ոգևորությամբ: Այս այցի ընթացքում ևս պարգևատրվեցին «Դուել» խաղում լավագույն արդյունքները գրանցած աշակերտները:

Դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Լուիզա Ավետիսյանը, ով նույնպես հաղթող էր ճանաչվել «դուելում», արժանացավ “Galaxy Tab 3”-ի, որը տրամադրել էր այս նախաձեռնության գործընկեր «Ferrero» ընկերությունը:

Այս նախաձեռնությամբ նպաստելով հանրակրթական դպրոցներում կրթության ակտիվ զարգացմանը, գիտելքիքի դերի ու նշանակության կարևորմանը՝ «Dasaran.am»-ը և իր գործընկեր «Ferrero» ընկերությունը բոլոր աշակերտներին կոչ են անում ընդլայնել և կատարելագործել իրենց իմացությունը, քանզի շարունակվում են անակնկալ այցերը հանրակրթական դպրոցներ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: