Նորություններ

«Dasaran.am»-ի թիմի այցը Վաղարշապատի թիվ 2 ավագ դպրոց /ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ/

Կրթական 2014-11-21

«Դուել» ինտելեկտուալ խաղի շրջանակներում «Dasaran.am» կրթական ծրագրի թիմի անակնկալ այցի հաջորդ կանգառը Վաղարշապատի թիվ 2 ավագ դպրոցն էր, որտեղ նրանց ընդունեցին մեծ ջերմությամբ և ոգևորությամբ: Ինչպես նախորդ, այնպես էլ այս այցի ընթացքում պարգևատրվեցին «Դուել» խաղում լավագույն արդյունքները գրանցած աշակերտները:

Դպրոցի 12-ի բն. «2» դասարանի աշակերտուհի Լիդա Վարժապետյանը, ով «դուելում» հաղթող ճանաչված աշակերտներից էր, արժանացավ “Galaxy Tab 3”-ի, որը տրամադրել էր այս նախաձեռնության գործընկեր «Ferrero» ընկերությունը: 

Այս նախաձեռնությամբ խթանելով հանրակրթական դպրոցներում կրթության ակտիվ զարգացումը, գիտելքիքի դերի ու նշանակության կարևորումը՝ «Dasaran.am»-ը և իր գործընկեր «Ferrero» ընկերությունը բոլոր աշակերտներին կոչ են անում շարունակել իրենց իմացության ընդլայնումն ու կատարելագործումը, քանի որ դեռ առջևում են անակնկալ այցերը հանրակրթական դպրոցներ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: