Նորություններ

Հայտնի են ինտելեկտուալ խաղի հաղթողները

Կրթական 2014-11-21

ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում անց է կացվել ինտելեկտուալ խաղ, որն առնչվել է ֆիզիկամաթեմատիկական ալորտին: Խաղը կազմակերպվել էր Մաթեմատիկայի և մեխանիկայի, Ռադիոֆիզիկայի, Ֆիզիկայի ու Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների ՈՒԳԸ-ների համատեղ ջանքերով:
Նշված ֆակուլտետների թիմերից բացի, խաղին մասնակցում էին նաև Դեղագիտության և քիմիայի ու Կենսաբանության ֆակուլտետների թիմերը, ընդհանուր առմամբ մասնակցում էր 10 թիմ:
 
Խաղի նպատակն էր բնագիտատեխնիկական ֆակուլտետների ուսանողներին համախմբել բնական գիտությունների գիտահանրամատչելի թեմաների, գյուտերի պատմությունների և գիտնականների կյանքին վերաբերող հարցերի շուրջ:
 
«Կփորձենք հարցերի միջոցով նոր գիտելիքներ ու տեղեկատվություն հաղորդել մասնակիցներին, ինչու չէ, նաև հետաքրքրություն առաջացնել իրենց մասնագիտության նկատմամբ»,- նշել է Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ քարտուղար Սլավիկ Ալավերդյանը:
 
Խաղավարտին 1-ին տեղը զբաղեցրեց Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի "Polymorph" թիմը, իսկ 2-րդ և  3-րդ տեղերը՝ համապատասխանաբար Ֆիզիկայի ֆակուլտետի "SUPER NATURAL" և «Էվրիկա» թիմերը:
 
Հաղթող թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով և ստացան գրքեր:
 
Աղբյուրը՝ ysu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: