Նորություններ

«Dasaran.am»-ի թիմն այս անգամ այցելեց Հրազդանի թիվ 10 ավագ դպրոց /ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ/

Կրթական 2014-11-20

Իր նախաձեռնած «Դուել» ինտելեկտուալ խաղի շրջանակներում «Dasaran.am» կրթական ծրագրի թիմն այս անգամ էլ անակնկալ այց կատարեց Հրազդանի թիվ 10 ավագ դպրոց, որտեղ ևս նրանց ընդունեցին մեծ ոգևորությամբ:

Այցի ընթացքում պարգևատրվեցին «Դուել» խաղում լավագույն արդյունքները գրանցած աշակերտները:

Դպրոցի 11-ի «3» դասարանի աշակերտուհի Մանե Գաբրիելյանը, ով նույնպես հաղթող էր ճանաչվել «դուելում», պարգևատրվեց “Galaxy Tab 3”-ով, որը տրամադրել էր այս նախաձեռնության գործընկեր «Ferrero» ընկերությունը: 

Իր այս նախաձեռնությամբ խրախուսելով հանրակրթական դպրոցներում կրթության զարգացումը, գիտելիքի դերի ու նշանակության արժևորումը՝ «Dasaran.am»-ը և իր գործընկեր «Ferrero» ընկերությունը բոլոր աշակերտներին հորդորում են շարունակել իրենց իմացության հղկումն ու կատարելագործումը, քանի որ դեռ առջևում են նորանոր անակնկալ այցրերը հանրակրթական դպրոցներ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: