Նորություններ

Յուրօրինակ բաց դաս Գյումրու «Օյունջյան» հիմնական դպրոցում

Կրթական 2014-11-20

Օրերս արտասովոր անհանգստություն էր տիրում Գյումրու «Օյունջյան» հիմնական դպրոցի VI և VII դասարաններում: Աղջիկներն անհամբեր սպասում էին իրենց տեխնոլոգիայի ուսուցչուհուն՝ Գ. Աբրահամյանին:
Սպիտակ գլխարկներ ու գոգնոցներ հագած աղջիկները նմանվել էին փոքրիկ խոհարարների, իսկ դասարանը՝ խոհանոցի, ուր տարածվել էին տարատեսակ բույրեր:
 
Հմուտ ուսուցչուհու օգնությամբ բանջարեղենները շուտով վերածվեցին համեղ ու ախորժալի աղցանների: Քիչ անց տարածվեց թխվածքի բույրը: Հաճելի էր տեսնել, թե ինչպիսի սիրով ու ոգևորությամբ էին աշխատում աղջիկները:
 
Այնուհետև սկսեցին կտրատել մրգերը և զարմանալիորեն հայտնվեցին բանան-դելֆինները, զամբյուղ-նարինջները, ծաղիկ-խաղողները՝ զարդարված նռան հատիկներով:
 
Քիչ անց աշակերտները թխվածքը, մրգերն ու աղցանները հյուրասիրեցին ուսուցիչներին: Տեխնոլոգիայի այդ դասաժամն ուներ ուսուցողական նշանակություն, որի մեջ համատեղված էին հաճելին, գեղեցիկը և օգտակարը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: