Նորություններ

Միջոցառում Զովաբերի միջնակարգ դպրոցում

Կրթական 2014-11-20

Օրերս Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի Ե. Չարենցի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Առակները ուսուցանում են» թեմայով միջոցառում: Միջոցառումը կազմակերպել էին դպրոցի կրթական աջակցությունների գծով փոխտնօրեն Լենա Մնացականյանը և Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Թամարա Մայիլյանը:
Մասնակցում էին 5-11-րդ դասարանների աշակերտները: Ներկայացումն սկսվեց Լուսինե Զաքարյանի «Սուրբ-Սուրբ» երգով: Նրա անզուգական ձայնը դյութեց բոլորին: Աշակերտները արտասանեցին Շնորհալու «Առավոտ լուսո» շարականը: 
 
Հետո բեմականացվեցին «Անառակ որդու վերադարձը» և «Տասը կույսերի առակը»: Աշակերտները ոգևորված էին և տարված իրենց դերերով: Ընդմիջումներին արտասանում էին բանաստեղծություններ Սուրբ գրքից: Անթերի մեկնաբանվեցին առակների իմաստը, բարոյա-խրատական ու դաստիարակչական նշանակությունը:
 
Հնչեց նաև ժամանակակից երաժշտություն՝ ներդաշնակված բեմականացումներին: Դահլիճը կահավորված էր Աստվածաշնչի պտկերներով, նկարներով, գրքերով, ներկայացումների համար անհրաժեշտ բեմական կահավորանքով:
 
Միջոցառմանը ներկա էին հյուրեր Սևանի տարածաշրջանի դպրոցներից: Միջոցառման մասին գնահատանքի խոսքեր ասացին հյուրերից Ա. Հովհաննիսյանը, Հ. Գրիգորյանը, դպրոցի տնօրինությունից Լ. Մնացականյանը: Ներկաները բարձր տրամադրությամբ ու բուռն ծափահարություններով արտահայտեցին իրենց ջերմ վերաբերմունքը միջոցառման վերաբերյալ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: