Նորություններ

Առակի բեմականացում Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում

Կրթական 2014-11-20

Գյումրու թիվ 37 ավագ դպրոցը, միանալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի և ՀՀ ԿԳ նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Ավետարանական առակները հայ դպրոցում» ծրագրին, վերջերս անցկացրեց մրցույթ-միջոցառում:

Այն կազմակերպել էր Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Ա. Մալխասյանը: Արդիական հնչեղությամբ և դրվագներով ներկայացվեց աստվածաշնչյան «Աղքատ Ղազարոսը» առակը: 

Աշակերտները նախ մեկնաբանեցին միջոցառման ասելիքը՝ թեման, ապա՝ ցուցադրեցին բեմականացված առակը: Մասնակիցները համեմատեցին առակում պատմվող դեպքերը և իրադարձությունները արդի իրականության հետ:
 
Միջոցառումը գնահատելու և դիտելու նպատակով մասնակցում էին կոորդինատոր Ջանոյան Մարիամը և քահանա Տեր-Նշանը: 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: