Նորություններ

Երգը բարեկամության կամուրջ է

Կրթական 2014-11-20

Գավառի Ս.Քոչարյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական երրորդ փառատոնի դպրոցական փուլը, որն անցկացվեց ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի օրերի շրջանակներում:

Փառատոնի նպատակն էր աջակցել ռուսաց լեզվի տարածմանը, հաղորդակից դարձնել ռուս ժողովրդի մշակութային և հոգևոր արժեքներին, նպաստել Ռուսաստանի նկատմամբ նրանց հետաքրքրության ակտիվացմանը և ձևավորել մի այնպիսի գրավիչ հարթակ, որը կնպաստի ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի նկատմամբ հետաքրքրվածության արթնացմանն ու զարգացմանը:

 
Երգերը ներկայացված էին հինգ ժանրերով` ռուսական ժողովրդական երգ, ռուսական հայրենասիրական երգ, ռուսական ռոմանս, ռուսական էստրադային և մանկական երգ, հայկական երգ ռուսաց լեզվով:
 
Փառատոնին մասնակցում էին տարբեր տարիքային խմբի երեխաներ: Հաղորդավարները հյուրերին դիմավորեցին աղ ու հացով, խոսեցին հայ և ռուս ժողովուրդների բարեկամության մասին: Աշակերտուհին արտասանեց “Россия, Россия!” բանաստեղծությունը, մասնակիցները կատարեցին իրենց երգերը: Փառատոնի ժյուրին ընտրեց հինգ մասնակցի, որոնք ներկայացան փառատոնի տարածքային փուլին:
 
Տարածքային փուլում լավագույն կատարմամբ հանդես եկավ աշակերտուհի Սաթենիկ Սահակյանը և ժյուրիի որոշմամբ ներկայացվեց մարզային փուլ: Օրերս Մարտունի քաղաքում կայացած մարզային փուլում Սաթենիկը հաղթող ճանաչվեց և իրավունք ստացավ մասնակցելու փառատոնի եզրափակիչ փուլին, որը տեղի կունենա Երևանում:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: