Նորություններ

Աշնանային միջոցառում Արտաշատի թիվ 4 հիմնական դպրոցում

Կրթական 2014-11-18

Արտաշատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցի դահլիճում հերթական միջոցառումն էր, որը նվիրված էր աշնանը:

Դահլիճում աշնանային ջերմ մթնոլորտ էր: Ոսկեզօծ աշունն իր բերք ու բարիքով մուտք էր գործել և իր արգասաբերությամբ, ճոխությամբ հպարտության զգացում արթնացրել բոլորի մոտ:

Միջոցառումը կազմակերպել էր II «ա»  դասարանի դասվար Ա. Նիկողոսյանը, որի սաներն իրենց մանկական ասմունքով, գեղեցիկ երգերով և պարերով ներկայացրեցին աշունը` տարվա այն եղանակը, որը սիրում են իր գունագեղության և առատ բերք ու բարիքի շնորհիվ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: