Նորություններ

«Գիտության խաչմերուկում»

Կրթական 2014-11-18

Գյումրու թիվ 28 հիմնական դպրոցի դահլիճում տեղի է ունեցել «Գիտության խաչմերուկում» խորագրով մրցույթ-վիկտորինա: Մրցույթի նպատակն էր ստուգել տարբեր դասարանների աշակերտների գիտելիքները, ինչպես նաև ձևավորել առողջ մրցակցություն աշակերտների միջև:
Մրցույթ-վիկտորինան իր մեջ ներառում էր  հինգ ոլորտ`գրականություն, արվեստ, աշխարհագրություն, պատմություն և մանուկների աշխարհում:
 
Հարցերը բազմաբովանդակ էին, «թաքնված էին» այբուբենի տառերում: Մրցույթ-վիկտորինան նախաձեռնել էին ուսուցչուհիներ Անահիտ Առաքելյանը և Լուսինե Պետրոսյանը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: