Նորություններ

«Հայոց երգի վեհափառը»

Կրթական 2014-10-30

Օրերս Գավառի թիվ 5 հիմնական դպրոցում ուսուցիչների և աշակերտների մասնակցությամբ տեղի է ունեցել հետաքրքիր միջոցառում՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 145-ամյա հոբելյանին: Այն կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Աստղիկ Բոստանչյանը: V-IX դասարանի աշակերտները հետաքրքիր դրվագներ ներկայացրեցին Կոմիտասի կյանքից՝ այն համադրելով հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերի հետ:
«Անլռելի զանգակատուն» պոեմից ընտրված հատվածների հուզիչ արտասանությամբ աչքի ընկան Սոնյան, Գրիգորը, Ժենյան, Վազգենը, Լիանան, Աստղիկը, Մարիաննան և այլք:
 
Դպրոցի երգչախմբի կատարմամբ  (խմբավար Ս. Բոստանչյան) ունկնդիրները վայելեցին Կոմիտասի  «Գարուն ա»-ն ու «Կաքավիկը», «Շողեր ջան»-ն ու «Սոնա յարը», «Քելե, քելե»-ն ու «Չինար ես»-ը:
 
«Կռունկ» երգի գեղեցիկ կատարմամբ բոլորին հուզեց երգ-երաժշտության ուսուցչուհի Սիրանուշ Բոստանչյանը: Կոմիտասի դիմանկարներն ինքնատիպ էր ներկայացրել V դասարանի շնորհալի աշակերտուհի Էմմա Գրիգորյանը:
 
Միջոցառման ավարտին հանդիսավոր խոսքով ներկայացավ դպրոցի տնօրեն Ս. Արզաքանյանը, ով շնորհակալություն հայտնեց աշակերտներին հետաքրքիր և բովանդակալից միջոցառման համար:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: