Նորություններ

Հանդիպում ռուս-հայկական համագործակցության շրջանակներում

Կրթական 2014-10-30

ԵՊՀ-ն հյուրընկալել է Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Ռեշետնիկովին: Նրա հետ Հայաստան են ժամանել նաև ՌԴ պետդումայի պատգամավոր Միխայիլ Դեգտյարյովը և Յուրի Նավոյանը, ով ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտ է: Նրանք եկել են մասնակցելու Գյումրիում անցկացվելիք «Կովկասյան ճակատ. Հայրենական մեծ պատերազմի 100-ամյակ. մոռացված հաղթանակներ» խորագրով կոնֆերանսին:
ԵՊՀ-ում նրանք նախ առանձնազրույց են ունեցել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, քննարկել գիտական համագործակցությունը հայկական և ռուսական բուհերի միջև և ձեռք բերել հստակ պայմանավորվածություններ:
 
Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի տնօրենն ու ԵՊՀ ռեկտորը քննարկել են նաև համալսարանում ռուսերեն դասավանդող դասախոսների վերապատրաստման, ռուսալեզու գրականության ձեռքբերման հարցերը:
 
Պարոն Ռեշետնիկովը պատրաստակամություն է հայտնել մասնագետներ գործուղելու ԵՊՀ՝ դասախոսություններ կարդալու, ԵՊՀ մասնագետների համար էլ վերապատրաստում կազմակերպելու:
 
Իսկ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում կայացած հանդիպման ընթացքում պարոն Ռեշեդնիկովը ներկայացրել է իրենց ինստիտուտն ու դրա գործունեությունը, աշխատակազմը: «Ինստիտուտի հիմնադիրը Ռուսաստանի նախագահն է, մենք աշխատում ենք որպես դաշնային բյուջետային հաստատություն:
 
Ինստիտուտն ունի 207 աշխատակից, որոնցից շուրջ 130-ը զբաղվում են ժամանակակից այն գործընթացների վերլուծությամբ, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Ռուսաստանին»,- նշել է նա:
 
Աղբյուրը՝ ysu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: