Նորություններ

Անց է կացվել ցուցահանդես ''Осень в произведениях русских художников'' խորագրով

Կրթական 2014-10-29

Օրերս Գավառ քաղաքի Ս. Քոչարյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում կազմակերպվեց ցուցահանդես ''Осень в произведениях русских художников'' խորագրով՝ նվիրված ռուս անվանի նկարիչներին:

Աշակերտները ներկայացրեցին  ռուս  նկարիչների  կյանքն  ու  գործունեությունը: Ցուցահանդեսը  համադպրոցական  էր,  կազմակերպվել  էր  դպրոցի  մեծ  սրահում՝  ի  ցույց  աշակերտների,  ուսուցիչների:

  
Ցուցահանդեսի նպատակն էր ներկաներին առավել մանրամասն ծանոթացնել  ռուսական արվեստի  գոհարներին, սերմանել երեխաների մեջ իրականության գեղագիտական ընկալում, զարգացնել նրանց երևակայությունը, սովորեցնել երեխաներին երկուստեք համեմատություններ անցկացնել, գնահատել, վերլուծել, մշակել սեր դեպի գեղեցիկը, կապ  ստեծել  նկարչության  և  պոեզիայի  միջև, խրախուսել երեխաներին ընդլայնելու գիտելիքները:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: