Նորություններ

Հավելավճար բարձր արդյունավետության պարագայում

Կրթական 2014-10-29

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ստորագրած հրամանի համաձայն՝ ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության թեմատիկ ֆինանսավորման շրջանակներում իրականացվող գիտական և գիտատեխնիկական ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների հավելավճարի տրամադրման մրցույթ կհայտարարվի:

Մրցույթի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում» ծախսային ծրագրի ֆինանսական միջոցներից:

Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով: Մրցույթի արդյունքում առավել բարձր արդյունավետությամբ աշխատող 100 գիտաշխատողների մեկ տարի ժամկետով կտրամադրվի ամսական 135 000 դրամ հավելավճար:
 
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում 2014 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ընդգրկված և առնվազն 7 տարվա գիտական կամ գիտամանկավարժական գործունեության աշխատանքային ստաժ ունեցող անձինք:
 
Մրցույթի մասնակիցը պետք է լինի Հայաստանի Հանրապետության մշտական բնակիչ, ինչպես նաև Հավելավճար ստանալու ընթացքում առնվազն 6 ամիս բնակվի Հայաստանի Հանրապետությունում:
 
Աղբյուրը՝ edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: