Նորություններ

Հայաստանը՝ «Եվրոպական կինոյին աջակցության եվրոպական հիմնադրամ»-ի անդամ

Ուշագրավ 2014-10-25

«Եվրոպական կինոյի աջակցության եվրոպական հիմնադրամին» /”EURIMAGES”/ Հայաստանի անդամակցության գործընթացն սկսել է դեռևս 2007թ.-ից: 2007-2013 թվականներին Հայաստան այցելած ԵԽ ղեկավարները իրենց պատրաստակամությունն են հայտնել Հայաստանի անդամակցության խնդիրը դիտարկելու վերաբերյալ:
2014 թ. հունիսի 16-20-ը Ստրասբուրգում տեղի է ունեցել «Եվրիմաժի» Կառավարման խորհրդի նիստը, որի ընթացքում կայացել է Հայաստանի անդամակցության հայտի նախնական քննարկումը:
 
Հոկտեմբերի 16-ին կայացել է «Եվրոպական կինոյին աջակցության եվրոպական հիմնադրամին» Հայաստանի անդամակցության հարցի վերջնական քննարկումը, որին հրավիրված էր Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջազգային ծրագրերի պատասխանատու Մարիա Միրզոյանը:
 
Ստրասբուրգյան քննարկումները դրական արդյունք են ունեցել, իսկ Հայաստանի անդամակցության վերաբերյալ պաշտոնական պատասխանը կստացվի դիվանագիտական ճանապարհով:   
 
Աղբյուրը՝ mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: