Նորություններ

Հանդիպում միջազգային համաժողովի մասնակիցների հետ

Կրթական 2014-10-25

ԵՊՀ-ում կազմակերպված «Ուսանողական ինքնակառավարման զարգացումը և երիտասարդական կազմակերպությունների նորարարական աշխատանքների մեթոդները» խորագրով միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Ողջունելով ներկաներին` նախարարն ընդգծել է, որ քաջատեղյակ է ուսանողության խնդիրներին, որոնք ԱՊՀ տարածքում հիմնականում նույնատիպ են: 
 
«Ուսանողի դերը չի կարող սահմանափակվել նրա հասարակական ակտիվությամբ: Իհարկե, շատ կարևոր է ուսանողների մոտ քաղաքացիական բարձր գիտակցության զգացումը,  քանի որ ուսանողներն են երկրի ապագան, բայց նախևառաջ ուսանողը պետք է լինի կրթական գործընթացի կարևոր մասնիկը` այդպիսով ներգրավվելով կրթական բարեփոխումներում: Մենք աշխատում ենք ձեզ համար, և ձեր կարծիքը մեզ համար անչափ կարևոր է»,-դիմելով ուսանողներին` նշել է Ա. Աշոտյանը:
 
Հանդիպման մասնակիցները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, որոնք հիմնականում վերաբերել են  Հայաստանում «Երիտասարդության մասին» օրենքի ընդունման ուղղությամբ տարվող աշխատանքներին, Ռուսաստանի և Հայաստանի միջև կրթության ոլորտում երկկողմանի համաձայնագրերի շրջանակում ընդհանուր հիմունքներով անվճար կրթություն ստանալու հնարավորությունների և կրթաթոշակների տրամադրման կարգին, նպատակային տեղերով կրթությանը, ուսանողների շարժունությանը, էլեկտրոնային ուսուցմանը, բուհերի խոշորացմանը, կրթության որակի ապահովմանը, դասախոսների փոխանակմանը, Բոլոնիայի գործընթացում կրթական աստիճանների և դրանով պամանավորված`  աշխատաշուկայի պահանջարկի հետ կապված խնդիներին:
 
Նշենք, որ Երևանում կազմակերպված համաժողովին մասնակցում են տարբեր երկրների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ ՌԴ-ից, Բելառուսից, Ղազախստանից, Թուրքմենիայից, Վրաստանից, ինչպես նաև Արցախից:
 
Աղբյուրը՝ edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: