Նորություններ

Գյումրու թիվ 37 ավագ դպրոցը՝ «Հայաստանի պատանեկան նվաճումներ»-ի մասնակից

Կրթական 2014-10-24

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» ամենամյա տոնավաճառին, ի թիվս հանրապետության բոլոր մարզերի այլ դպրոցների՝ մասնակցեցին նաև Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի աշակերտները: Ծրագրի շրջանակներում աշակերտները հիմնել են աշակերտական գործարար ընկերություն, թողարկել են արտադրանք՝ «Տիկնիկ-զարդատուփ»-ը:
Այն իրացնելու նպատակով էլ աշակերտները ներկայացրել են Երևանում կազմակերպված տոնավաճառին:
 
Երեխաները, ցուցաբերելով երևակայություն և ստեղծագործական մոտեցում, ներդնելով հոգի և սեր, օգտագործելով էկոլոգիապես մաքուր նյութեր, պատրաստել են նրբագեղ տիկնիկ-զարդատուփեր, որոնց մեծ մասը վաճառվեց տոնավաճառում:
 
Ոգևորված հաջողությունից՝ երեխաները առջիկայում նոր արտադրանք թողարկելու նախագծեր են մշակում:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: