Նորություններ

Այց քաղաքամայր Երևան

Կրթական 2014-10-24

Օրերս Բյուրեղավանի հիմնական դպրոցի 3 «ա» դասարանի աշակերտներն իրենց ուսուցչուհու հետ մեկնեցին քաղաքամայր Երևան՝ համալրելու գիտելիքների պաշարը: Առաջին կանգառը «Բնության պետական թանգարան»-ն էր: Աշակերտները նախապես տեղեկացվել էին կառույցի հիմնադրման և պահպանող բարերարների մասին:

Ամեն ինչ հրաշալի էր, աշխատողները հիացած էին աշակերտների ողջույնից, հետաքրքիր ու ճիշտ պատասխաններից: Երեխաները հասկացան բնության կարևորությունը և խոստացան խնամել ու պահպանել այն:

Այս ամենից հետո կայանեցին «Սասունցի Դավիթ» կայարանում: Հիանալով Երվանդ Քոչարի կերտած արձանով՝ այցը շարունակվեց երկաթուղային կայարանի թանգարանում:

Այնտեղ աշակերտներին սիրով նեկայացրին երկաթուղու կառուցման փուլերը, այնուհետև օգտվեցին մետրոյից:
 
Էքսկուրսիան եզրափակվեց այցով Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն, որտեղ աշակերտները դիտեցին «Չիպոլինոյի արկածները» վիպակի հիման վրա գրված հեքիաթը (հեղինակ Ջաննի Ռոդարի):
 
Հագեցած ու բովանդակալից օրը դեռ երկար կպահպանվի աշակերտների հիշողություններում:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: