Նորություններ

Անցկացվել է «Մտերմության երեկո» խորագրով միջոցառում

Կրթական 2014-10-24

Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցում օրերս տեղի է ունեցել «Մտերմության երեկո» խորագրով միջոցառում: Միջոցառումը կազմակերպվել էր դպրոցի տասներորդցիների համար: Բոլոր 5 հոսքերն էլ ունեին ողջույնի խոսք և գեղարվեստական համարներ:
Շատ հետաքրքիր ներկայացրեցին իրենց երգն ու պարը բնագիտական,  իրավագիտական, տնտեսագիտական և հումանիտար հոսքի  աշակերտները:
 
Աշակերտներն ու ուսուցիչները հաճելի պահեր ապրեցին: Միջոցառման ավարտին ակտիվ մասնակիցներին և լավագույն կատարումների համար տրվեցին մրցանակներ:
 
Բոլորն ստացան մեծ բավականություն կազմակերպված միջոցառումից:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: