Նորություններ

Համագործակցությունն ընդլայնվում է

Կրթական 2014-10-24

Միջբուհական համագործակցության շրջանակը հետզհետե ընդլայնվում է, այսպես՝ ԵՊՀ-ն ընդունել է Կազանի դաշնային համալսարանի ներկայացուցիչներին, մասնավորապես՝ հնարավոր համագործակցության ծրագրերը քննարկելու էր եկել նշված համալսարանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Ալբերտ Ագանովը:
Հյուրերին ողջունել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով նշել է, որ Կազանի համալսարանի հետ համագործակցությունը տարիների պատմություն ունի և այն, անկասկած, ունի զարգանալու միտում:
 
«Կազանի դաշնային համալսարանի ֆիզիկայի ինստիտուտը գիտական հետազոտությունների, ինչպես նաև դրանց կիրառման ոլորտում լուրջ կշիռ ունի Ռուսաստանի Դաշնության ողջ տարածքում, ուստի համագործակցությունը կարող է էականորեն դրական ազդեցություն ունենալ մեր համալսարանի գիտական զարգացման վրա»,- նշել է ԵՊՀ ռեկտորը:
 
Արամ Սիմոնյանը հավելել է նաև, որ կողմերը շահագրգռված են ոչ միայն բնական գիտությունների ոլորտում համագործակցության զարգացմամբ, այլև առանձնակի ուշադրություն են դարձնում նաև հումանիտար ճյուղերին:
 
Ալբերտ Ագանովը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և շեշտել, որ հայ գիտական ներուժին դեռևս խորհրդային տարիներից ծանոթ է, ուստի Հայաստանի, մասնավորապես՝ Մայր բուհի հետ համագործակցությունը կարևոր է իրենց համար:
 
Կազանի դաշնային համալսարանի ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցը տեսապատկերների միջոցով ներկայացրել է ինստիտուտի և ընդհանրապես համալսարանի կրթական, գիտական, ուսանողական ու մշակութային ոլորտներն և զարգացմանն ուղղված հետագա ծրագրերը:
 
Աղբյուրը՝ ysu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: