Նորություններ

Շախմատային արդյունքներ

Սպորտ 2014-10-24

Ամերիկա աշխարհամասի առաջնությունում, որն ընթանում է Պրայա դա Պիպա քաղաքում (Բրազիլիա), գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, յոթ տուրից հետո վաստակելով 5,5 միավոր, միայն կես միավոր զիջում է առաջատարներին:
Մրցաշարի առաջատարներն են գրոսմայստերներ Ալեքսանդր Շաբալովին (ԱՄՆ) և Սալվադոր Ալոնսոյին (Արգենտինա):
 
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը (Հայաստան), միջազգային վարպետներ Վահե Բաղդասարյանը (Հայաստան), Նիկիտա Մատինյանը, Դավիթ Պառավյանը (Ռուսաստան) Սանկտ Պետերբուրգում անցկացվող Չիգորինի հուշամրցաշարում հինգ տուրից հետո վաստակել են 4-ական միավոր:
 
Աղյուսակը 5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Մուրթազ Կաժգալեևը (Ղազախստան):
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: