Նորություններ

Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցը՝ մեծանուն գրողին նվիրված միջոցառման մասնակից

Կրթական 2014-10-23

Հոկտեմբերի 20-ին հայ մեծանուն գրող Խաչատուր Աբովյանի ծննդյան օրն էր: Խ. Աբովյանի տուն-թանգարանում օրը տոնական էր: Մեծ գրողի տարեդարձին նվիրված թանգարանի կազմակերպած միջոցառմանը մասնակցում էր նաև Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցը:
Թանգարանի բեմում իրենց ելույթներով օրը հիշարժան դարձրեցին դպրոցի սաները: Ասմունք, պարային անզուգական կատարումներ և, իհարկե, օրվան համահունչ երգերի մի ամբողջ շարք:
 
Օրվա խորհուրդը Սևանի ավագ դպրոցի սաները ամփոփեցին մեծ գրողի խոսքերով` նվիրված ծննդավայրին՝ «Քանաքեռ, իմ սիրագորով ծննդավայր, քո անունը, քո հրապույրներն ավելի վսեմ են, առավել երջանկացնող, քան ես երախտագիտությամբ ու երկյուղածությամբ կարող եմ վերհիշել ու պաշտել:
 
Դու պարգևեցիր ինձ գոյություն, երիտասարդություն, որոնք դեռևս հեռու են քո ստեղծագործ ուժերին արժանի լինելուց: Համբուրելու եմ քո հողը, հենց որ ոտքս դնեմ նրա վրա, մինչև իսկ իմ գերեզմանը, իմ աճյունը հավատարմությամբ կուղեցեն քեզ»:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: