Նորություններ

Այց Թումանյանի թանգարան

Կրթական 2014-10-23

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նարինե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ VIII դասարանի աշակերտներն ու դասղեկ Էլլա Չոմարյանը կատարեցին ճանաչողական այց Երևան՝ Թումանյանի թանգարան: Նրանց դիմավորեց թանգարանի տնօրեն Ն. Թուխիկյանը, այնուհետև կատարվեց շրջայց սրահներում:
Աշակերտները ծանոթացան մեծանուն գրողի կենսագրության մանրամասներին, ակնդիր դարձան թանգարանի նորամուծություններին:
 
Քանի որ այցի նպատակը ճանաչողական էր և առնչվում էր հայ գրականության ծրագրային թեմաներին, հընթացս այցելեցին Պատմության թանգարան` շրջելով ինչպես հնադարյան գտածոների, Հայաստանի մայրաքաղաքների և ճարտարապետական հուշարձանների մանրակերտները ներկայացնող սրահներում, այնպես էլ միջնադարյան և XIX–XX դդ. հերոսների զենք ու զրահը ներկայացնող սրահներում:
 
Օրը եզրափակվեց դեպի Ծիծեռնակաբերդ այցով՝ ի խնկարկումն Հայոց եղեռնի զոհերի հիշատակի: Շրջայցի նպատակն էր հայրենասիրական դաստիարակության, ազգային մշակույթի  և արժեքների գնահատման և դրանց պահպանմանն ուղղված սրտացավ վերաբերմունքի առավել խորը գիտակցում և ամրապնդում:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: