Նորություններ

Հայ աշակերտը՝ ոսկե մեդալակիր

Կրթական 2014-10-23

ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդգար Վարդանյանը «Աստղագիտություն» առարկայի 19-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել է ոսկե մեդալի և ցուցաբերած լավագույն արդյունքի համար ստացել է հատուկ դիպլոմ: Օլիմպիադան տեղի է ունեցել 2014թ.-ի հոկտեմբերի 12-ից 21-ը Ղրղզստանի Բիշքեկ և Չոլպոն-Ատա քաղաքներում:
Մասնակիցների շարքում են եղել Ռուսաստանի, Կորեայի, Հնդկաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Իտալիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ղրղզստանի, Թայլանդի, Ուկրանիայի, Իրանի, Ղազախստանի և Մոսկվայի մարզի թիմեր: Օլիմպիադան անց է կացվել երեք փուլով` տեսական, գործնական և դիտողական:  
 
Նշենք նաև, որ այս տարի հայ դպրոցակաները մասնակցել են նաև Ռումինիայի Սուչավա քաղաքում օգոստոսի 1-ից 11-ը տեղի ունեցած Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 8-րդ օլիմպիադային, որտեղ  ֆիզմաթ դպրոցի սան Գևորգ Մարտիրոսյանը և ՀՊՃՀ հենակետային վարժարանի աշակերտ Արսեն Վասիլյանն արժանացել են արծաթե, իսկ ֆիզմաթ դպրոցի սաներ Վարդգես Մամբրեյանն ու Էդգար Վարդանյանը` բրոնզե մեդալների:
 
Ընդհանուր առմամբ անկախության տարիներին   Հայաստանի  դպրոցականները աստղագիտության օլիմպիադաներում արժանացել են  9 ոսկե, 9 արծաթե և 21 բրոնզե մեդալների:
 
Աղբյուրը՝ edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: