Նորություններ

Բաց դաս Ծաղկաձորի միջնակարգ դպրոցում

Կրթական 2014-10-22

Ծաղկաձորի միջնակարգ դպրոցում օրերս անցկացվեց “Синяя сказка” խորագրով բաց դաս «Երգը բարեկամության կամուրջ է» փառատոնի շրջանակներում:

Միջոցառման ընթացքում ռուսաց լեզվի ուսուցչուհի Սուսաննա Բադալյանը ներկայացրեց թեման և նպատակը:

Աշակերտներն ընթերցեցին ընտրված հեքիաթը, մեկնաբանեցին իմաստը, որից հետո  բեմադրեցին այն:
 
Խոսվեց գովելիի և պարսավելիի մասին, և ըստ նշված որակական հատկանիշների՝ խմբավորվեցին հերոսները:
 
Կիրառվել էին ուսուցման նոր մեթոդներ, որոնք դասը դարձրեցին ուսանելի և նպատակային, որոնց շնորհիվ ակնհայտ դարձավ աշակերտների սերը ռուսաց լեզվի նկատմամբ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: