Նորություններ

Լևոն Արոնյանը կմասնակցի «Աշխարհի գավաթ»-ի առաջնությանը

Սպորտ 2014-10-22

Բաքվում կայանալիք 2015թ. «Աշխարհի գավաթ»-ի առաջնությանը կմասնակցի նաև հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը: ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը ժամանել էր Երևան և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպած պաշտոնական ընդունելության ժամանակ այդ լուրը հաստատել է Արոնյանը:
«Կարևոր  իրադարձություն Երևան կատարած այցի ընթացքում. Լևոն Արոնյանը կմասնակցի Բաքվում կայանալիք 2015թ.-ի «Աշխարհի գավաթ»-ին:
 
Նա այդ մասին հայտնել է նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպած ընթրիքի ժամանակ»,-գրառել է Իլյումժինովի օգնական Բերիկ Բելգաբաևը:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: