Նորություններ

«Սահմնի ամիս, օրը` Արամազդ…»

Կրթական 2014-10-21

Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի միջնակարգ դպրոցի գրադարանում հավաքվել էին Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի պոեզիայով ոգեշնչված աշակերտները: Հայոց լեզվի և հայ գրականության ուսուցիչները որոշել էին ապավինել աշակերտների ներուժին և բանաստեղծությունների ընտրությունը թողել էին նրանց:
Պատերին փակցված էին Թումանյանի և Իսահակյանի մեծադիր նկարները, աշակերտների՝ ստեղծագործությունների բովանդակությունը յուրովի մեկնաբանող նկարներ:
 
Ս. Նաջարյանի կատարմամբ հնչում էին Թումանյանի քառյակները, երեխաները կռահում էին ասմունքողի անունը և արտասանում իրենց ընտրած բանաստեղծությունները, մեկնաբանում նկարները և երգում հատվածներ «Անուշ»-ից: Մ. Բադալյանի «Ա~խ ինչ լավ է սարի վրա» երգով ամփոփվեց Թումանյանին նվիրված փուլը:
 
Միջոցառման ընթացքում յուրաքանչյուրը ներկայացրեց «իր» Իսահակյանին: Սոֆիի մետաքսե, քնքուշ ձայնին հաջորդում էր Ավետիսի հատու, որոտընդոստ  ձայնը, Մարիամի հոգեթով, ոգեղեն կերպարին, հաջորդում էր Նաիրայի արտիստիկ, համարձակ ասմունքը: Աղջիկների հեզաճկուն պարն ամբողջացրեց օրվա խորհուրդը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: