Նորություններ

Միջոցառում Գյումրու թիվ 28 հիմնական դպրոցում

Կրթական 2014-10-21

Գյումրու թիվ 28 հիմնական դպրոցում օրերս տեղի է ունեցել լեզվի մեթոդմիավորման գրական –երաժշտական «Երգը բարեկամության կամուջ է» խորագրով միջոցառումը: Այն կազմակերպել էր ռուսաց լեզվի ուսուցչուհի Բավական Հարությունյանը:

Միջոցառումը նվիրված էր հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությանը, երկու ժողովուրդների մշակույթների փոխհարաբերությանը:

Աշակերտներն իրենց երգ ու պարով ներկայացրեցին երկուստեք բարեկամության խորհուրդը:
 
Միջոցառման ընթացքում խոսվեց նաև երկու ժողովուրդների անցած պատմական ուղու և նրանց մշակույթի մասին:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: