Նորություններ

Դասասենյակն անվանակոչվեց զոհված ազատամարտիկի անունով

Կրթական 2014-10-21

«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» խորագիրն էր կրում Չարենցավանի Մ. Մաշտոցի անունը կրող ավագ դպրոցում օրերս կայացած միջոցառումը: Դպրոցի շրջանավարտ Գարիկ Նաղդալյանը 1999թ.-ի ապրիլի 18-ին հերոսի մահով զոհվեց իր ծառայությունը պաշտպանական դիրքերում իրականացնելիս:
15 տարի անց հարազատ կրթօջախի ռազմագիտության դասասենյակն անվանակոչվեց հերոսի անունով: Աշակերտական խորհրդի ռազմամարզական հանձնախմբի անդամները ներկայացան գեղեցիկ համարներով՝ ասմունք, երգ, պար:
 
Միջոցառմանը ներկա էին ազատամարտիկներ, զինկոմիսարիատի ներկայացուցիչներ, դպրոցների զինղեկներ, Գարիկ Նաղդալյանի ուսուցիչները, դասընկերները:
 
Դասասենյակը բացելու պատիվը տրվեց հերոսի եղբորը՝ կրտսեր Գարիկ Նաղդալյանին:
 
Այսուհետ դպրոցի աշակերտներն առավել մեծ պարտավորվածությամբ բարձր կպահեն հերոս ազատամարտիկի անունը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: