Նորություններ

«Ա» տառին նվիրված բաց դաս

Կրթական 2014-10-21

Օրերս Սևանի թիվ 4 հիմնական դպրոցի I «բ» դասարանում անցկացվեց բաց դաս, որը նվիրված էր «Ա» տառին: Երեխաներն իրենց ուսուցչուհի Հ. Քոչարյանի հետ նշում էին «Ա» տառի ծնունդը, տառ, որը տառ-զինվորների շարքում առաջատարն է, սկզբնավորողը: Շնորհաշատ ուսուցչուհու ջանքերով դասը վերածվել էր տոնի: Դասի ընթացքում ուսուցչուհու կիրառած խմբային աշխատանքի և յուրօրինակ մեթոդների օգնությամբ վեր հանվեցին երեխաների գիտելիքներն ու կարողությունները:
Դասն ավելի հետաքրքիր ու արդյունավետ դարձնելու համար ուսուցչուհին երեխաներին խրախուսեց «Ա» տառի փոքրիկ հուշանվերներով: Երեխաների համար հաճելի անակնկալ էր սիրված մուլտհերոս Միկի Մաուսի այցելությունը:
 
Երեխաների գիտակցություններում ամրապնդվեց այն գաղափարը, որ հայ ազգի պահպանության, հայեցի դաստիարակության անկյունաքարը մայրենի լեզուն է և վերջինի անաղարտ պահպանումը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: