Նորություններ

Կմեկնարկի միջազգային անիմացիոն կինոփառատոնը

Ուշագրավ 2014-10-21

Ս.թ. հոկտեմբերի 25-ից 31-ը Երևանում կանցկացվի «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնը։ Այս տարի ևս փառատոնի շրջանակներում տեղի են ունենալու մի շարք անիմացիոն ֆիլմերի միջազգային և տարածաշրջանային պրեմիերաներ:
Փառատոնի շրջանակներում Հայաստան են ժամանելու համաշխարհային ճանաչում ունեցող անիմատորներ և ոլորտի անվանի ներկայացուցիչներ, անցկացվելու են վարպետության դասեր:
 
«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնն անց է կացվում 2008թ.-ից` նպատակ ունենալով խթանել 
անիմացիոն արվեստի զարգացումը, հնարավորություն ստեղծել հայ անիմատորների աշխատանքները ներկայացնելու միջազգային ասպարեզում, ինչպես նաև աշխարհի լավագույն անիմացիոն աշխատանքները ներկայացնել հայ հասարակությանը։
 
Աղբյուրը՝ www.tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: