Նորություններ

Մրցույթ-վիկտորինա

Կրթական 2014-10-17

Ս.թ. հոկտեմբերի 15-ին Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան ավագ դպրոցի համակարգչային դասարանում տեղի ունեցավ մրցույթ-վիկտորինա միաժամանակ պատմություն և մաթեմատիկա առարկաներից: Մրցում էին 11-ի «1», 11-ի «2», 11-ի «3» դասարանների թիմերը: Մինչ խաղը սկսելը յուրաքանչյուր թիմից հրավիրվեց մեկ աշակերտ՝ որոշելու, թե որ թիմն է սկսելու խաղը: Մրցույթն ընթացավ չորս փուլով:

1-ին փուլը կոչվում էր «Ճակատագրի անիվ», քանի որ թիմերը պտտեցնելով համակարգչային վահանակը, պետք է ընտրեին հարցը, որը կարող էր լինել կամ պատմությունից, կամ մաթեմատիկայից: 

2-րդ փուլը կոչվում էր «Խնդիր-ճակատամարտ»: Այս փուլում թիմերը պետք է լուծեին մաթեմատիկական խնդիր, ապա ստացված թվով պետք է գուշակեին պատմական նշանավոր ճակատամարտը:
 
3-րդ փուլը «Խաչբառ»-ն էր: Աշակերտները պետք է լուծեին 12 հարցից բաղկացած խաչբառը, որտեղ տեղ էին գտել հարցեր ինչպես պատմությունից, այնպես էլ մաթեմատիկայից:
 
4-րդ փուլը կոչվում էր «Արագ և ճիշտ»: Աշակերտները պետք է պատասխանեին պատմական հարցերին, ապա համակարգչային գրատախտակի վրա կարողանային արագ դասավորել պատասխանի ճիշտ տառերը:
 
Մրցույթում 1-ին տեղում էր 11-ի «3» դասարանը, 2-րդ տեղում էր 11-ի «2» դասարանը, 3-րդ տեղում՝ 11-ի «1» դասարանը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: