Նորություններ

«Եվ եղեւ լոյս…»

Կրթական 2014-10-17

Թե´ մեծահասակ, թե´ դպրոցական գիտեն Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի մասին: Այս երկու սուրբ այրերը ձեռնամուխ եղան հայ գրերի ստեղծմանը և տարածմանը: Հայ առաքելական եկեղեցին նրանց՝ որպես թարգմանիչների, դասել է սրբերի շարքը: Այս երկու սուրբ անձինք իրենց աշակերտների՝ Եղիշեի, Դավիթ Անհաղթի, Կորյունի հետ թարգմանեցին Սուրբ գիրքը՝ այդպիսով ամրացնելով քրիստոնեական հավատքը:
Հայ առաքելական եկեղեցին հոկտեմբերի 3-ից նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Թարգմանչաց տոնը:
 
Ս.թ. հոկտեմբերի 14-ին Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան ավագ դպրոցում նույնպես նշվեց Թարգմանչաց տոնը:
 
Դպրոցի 6 «բ» դասարանի աշակերտները դասղեկ Ա. Առաքելյանի նախաձեռնությամբ  ներկայացրեցին տոնի խորհուրդը:
 
Ընթացքում ներկաները լսեցին շարականներ, բեմադրվեց փոքրիկ պատմություն Մեսրոպ Մաշտոցի և աշակերտների մասին:
 
Երեխաներն արտասանում էին մեծ ոգևորությամբ: Այնուհետև ելույթ ունեցան դասղեկ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Առաքելյանը և հայ եկեղեցու պատմության ուսուցչուհի Լ. Եղիյանը: Ներկա էին ծնողներ, ուսուցիչներ, տնօրինությունը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: