Նորություններ

«Ա տառի շնորհանդես»-ը Արևշատի միջնակարգ դպրոցում

Կրթական 2014-10-17

Արարատի մարզի Արևշատի միջնակարգ դպրոցը ունի շատ ավանդույթներ, որոնց մեջ առանձնանում է «Ա տառի շնորհանդեսը»: Երիտասարդ և բանիմաց ուսուցչուհին նոր մեթոդով անցկացրեց դասը: Դասն սկսվեց «Ա» տառի ողջույնի խոսքերով: Ուսուցչուհին հրավիրել էր մասնակցելու «Ա» տառին իրենց դաս-միջոցառմանը:
«Ա» տառը երեխաներին օգնեց թվարկել «ա» տառով սկսվող բառեր և ամրացնել պաստառներին: Հյուր էին եկել նաև «Ձայնավորիկ» և «Բաղաձայնիկ» տիկնիկները, որոնք կուղեկցեն նրանց տառուսուցման ողջ ընթացքում:
 
Ուսուցչուհին պատրաստել էր «Տառենի», որպեսզի յուրաքանչյուր տառ ուսուցանելիս վերցնեն այդ տառը և նվիրեն «Ձայնավորիկին» կամ «Բաղաձայնիկին»:
 
Դաս-միջոցառման վերջում իրենց ողջույնի խոսքը հղեցին տնօրեն Ս. Դավթյանը և փոխտնօրեն Ս. Գևորգյանը: Այս տոնը վառ հիշողություն կդառնա մանուկների հուշերում:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: