Նորություններ

Աշնանային արշավ-ուխտագնացություն դեպի Կամակատար

Կրթական 2014-10-17

Օրերս Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցը նախաձեռնեց արշավ- ուխտագնացություն դեպի Կամակատար: Արշավին մասնակցեցին դպրոցի տնօրենը, ուսուցչական անձնակազմը, աշակերտները, ծնողները:
Արդեն Կամակատարում  աշակերտները ծանոթացան մատուռի պատմությանը, միասին աղոթեցին մեր երկրի խաղաղության համար:
 
Աշակերտները չքնաղ բնության գրկում պարեցին հայկական ավանդական պարեր, ինչն առավել համախմբեց ու մտերմացրեց նրանց, ազգագրական երգեր երգեցին, գաղթականի օջախ պատրաստեցին:
 
Այնուհետև կազմակերպվեցին մի շարք մրցույթներ՝  հրաձգություն, պարանի ձգում, վազք և այլն:
 
Այս արշավ-ուխտագնացության մասնակիցները նախաձեռնությունը համարում են իրենց միասնականությունը հաստատող ևս մեկ կարևոր քայլ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: