Նորություններ

Միջոցառումներ Աբովյանի Ն. Վանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում

Կրթական 2014-10-17

Աբովյանի Ն.Վանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում 2014թ. հոկտեմբերի 15-ից 17-ը «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի 3-րդ հանրապետական փառատոնի շրջանակներում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ: Հոկտեմբերի 15-ին կազմակերպվեց գրական-երաժշտական ցերեկույթ:
Ե´վ Հայաստանը, և´ Ռուսաստանը մեծակորով հաղթանակների, վերելքների, նույնիսկ անկումների պահերին միասին են եղել` դառնալով իրար հույս ու ապավեն, զորավիգ ու հենարան, բալասանելով միմյանց վերքերն ու սրբելով միմյանց աչքերը:
 
Երկու ժողովուրդների բարեկամությունը շատ հին է: Իրենց ժողովուրդների ազատությանն ու առաջադիմությանը նախանձախնդիր հայ և ռուս գրողները միշտ էլ եղել են բարեկամության ջահակիրներ և առաջամարտիկներ:
 
Միջոցառման նպատակն էր հայ դպրոցականին հաղորդակից դարձնել ռուս ժողովրդի մշակութային և հոգևոր արժեքներին:
 
Հնչեցին ռուսական ժողովրդական, հայրենասիրական և էստրադային երգեր: Գրական-երաժշտական ցերեկույթն ավարտվեց ռուսական ժողովրդական պարով:
 
Հոկտեմբերի 16-ին փառատոնի շրջանակներում 4-րդ ռուսական ուսուցմամբ դաարանում կազմակերպվեց վիկտորինա «Խորհրդավոր Ռուսաստան» խորագրով:
 
Դասարանը բաժանվել էր երեք խմբի: Յուրաքանչյուր խումբ կրում էր Ռուսաստանի գետերի անունները`«Ամուր», «Վոլգա», «Լենա»:
 
Հարցեր առաջադրվեցին ռուս գրականությունից, երաժշտությունից, քերականությունից, ֆիզիկաաշխարհագրական տարածքից, եղան նաև հանելուկներ, խմբերի ղեկավարների մրցույթ, երգ ու պար:
 
Միջոցառումների շարքն ավարտվեց հոկտեմբերի 17-ին ռուսական երգին նվիրված «Երաժշտություն» առարկայի օրինակելի դասով:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: