Նորություններ

Անց է կացվել բաց դաս «Կռիլովի առակները» խորագրով

Կրթական 2014-10-17

Հոկտեմբերի 13-ին Արարատի մարզի Արևշատի միջն դպրոցի 7-րդ դասարանում ռուսաց լեզվի ուսուցչուհին «Երգը բարեկամության կամուրջ» մրցույթի շրջանակներում անցկացրեց բաց դաս «Կռիլովի առակները» թեմայով: Ուսուցչուհին ներկայացրեց թեման և նպատակը, այնուհետև աշակերտները ներկայացրին կենսագրական տեղեկություններ Կռիլովի մասին:
Բեմադրվել էին «Ճպուռն ու մրջյունը», «Աղվեսն ու խաղողը», «Փիղն ու կնջիթը» և «Ագռավն ու աղվեսը» առակները:
 
Ուսուցչուհու պահանջով աշակերտներից մեկը հայերենով պատմեց «Կարապը, խեցգետինը և գայլաձուկը» առակը:
 
Կատարվեց քարտային աշխատանք, առակի իմաստը մեկնաբանվեց հասկացությունների քարտեզագրման մեթոդով, ամբողջ աշխատանքը մեկնաբանվում էր՝ համեմվելով Կռիլովի առակներից առանձնացված օրինակներով:
 
Անդրադարձ եղավ նաև դասի կարգախոսին «Мы верно уж по лагин коль ряадом цядим»: Վերջում ուսուցիչը հանձնարարեց գրել առակ «Օձը և թրչունը» խորագրով:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: