Նորություններ

Հայկական գորգը կցուցադրվի Սպիտակ տանը

Ուշագրավ 2014-10-17

«Շնորհակալություն Միացյալ Նահանգներ. Երեք նվերներ նախագահներին ի երախտիք արտասահմանում ամերիկյան առատաձեռնության» ցուցահանդեսի շրջանակներում, որն անց է կացվելու ս.թ. նոյեմբերի 18-23-ը Սպիտակ տանը, ներկայացվելու է նաև Ղազիրի գորգը՝ հայտնի «Հայ որբերի գորգ» անունով:
«Հայ որբերի գորգը» նվիրվել է նախագահ Քուլիջին տեղահանված հայ որբերին ամերիկյան ժողովրդի ցուցաբերած մարդասիրական օգնության համար:
 
Գորգը գործել են հայ որբերը 1920թ., և պաշտոնապես ներկայացվել է Սպիտակ տանը 1925 թ.:
 
Գորգը գեղեցիկ դետալներով հագեցած աշխատանք է, որում պատկերված բույսերը և կենդանիները խորհրդանշում են Դրախտը:
 
Գորգը գործել են հայ աղջիկներ, որոնք 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության ժամանակ փրկվել և տեղահանվել են ԱՄՆ-ի հովանավորած Մերձավոր արևելքի օգնության կազմակերպության շնորհիվ:
 
Աղբյուրը՝ www.panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: