Նորություններ

Երկու տոն մեկ օրում

Կրթական 2014-10-15

Արգավանդի միջնակարգ դպրոցի սաների համար հոկտեմբերի 10-ը տոնական օր էր: Դպրոցում նշվում էր միանգամից երկու տոն՝ Թարգմանչաց տոնը և Երևանի 2796-ամյակը: Աշակերտները դպրոցական առօրյան սկսեցին Տեր Գրիգորի աղոթքով և օրհնությամբ, այնուհետև լսեցին իրենց ընկերների պատմությունները Թարգմանչաց տոնի, դրան հաջորդող ինքնուրույն և թարգմանական գրականության մասին, տեղեկություններ ստացան հայագիտության նշանավոր օջախների՝ Մխիթարյան միաբանության, Ներսիսյան դպրոցի, Լազարյան և Գևորգյան ճեմարանների մասին:
Միջոցառումը եզրափակվեց Տեր Գրիգորի և դպիրների կատարած շարականներով՝ նվիրված սրբերի շարքը դասված այրերին:
 
Դպրոցական օրվա ավարտին աշակերտական ու մանկավարժական անձնակազմին ևս մեկ միջոցառում էր սպասվում՝ այս  անգամ նշվում էր Երևանի օրը:
 
7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանցիներն անդրադարձան Երևանին, ՀՀ մայրաքաղաքի պատմական անցյալին, ինչպես նաև տարբեր տարիներին վարդագույն քաղաքում տեղի ունեցած կարևոր  իրադարձությունների տարեգրությանը:
 
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գ. Ավետիսյանը և պատմության ուսուցչուհի Ա. Հովհաննիսյանն աշակերտների օրն իսկապես տոնական դարձրեցին:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: