Նորություններ

ԵՊՀ-ն մասնակցել է ֆրանկֆուրտյան գրքի տոնավաճառին

Կրթական 2014-10-15

Ֆրանկֆուրտում անցկացված գրքի տոնավաճառին ներկայացել է նաև ՀՀ պատվիրակության կազմում ընգդրկված ԵՊՀ հրատարակչությունը: Գրքի շուկայում վերջին նվաճումներին ծանոթանալու և իրենց արտադրանքը ներկայացնելու էին եկել 100 երկրների ներկայացուցիչներ։
Տոնավաճառի այցելուների թիվը գերազանցել է 300.000-ը: Աշխարհի տարբեր երկրներից Մայնի Ֆրանկֆուրտ էին ժամանել նաև շուրջ 1.000 հեղինակներ։
 
«Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառ-2014»-ի այս տարվա ծրագրում ներառված էին 3.500 միջոցառումներ՝ շնորհանդեսներ, գրական ընթերցումներ, հանդիպումներ հեղինակների հետ, քննարկումներ, համերգներ և այլն։ Այս տարվա տոնավաճառի պատվո հյուրը Ֆինլանդիան էր։
  
Հայաստանյան պատվիրակության կազմում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը, «Զանգակ», «Անտարես» հրատարակչությունների ղեկավարները, «Գրքի և հրատարակչական գործի» կենտրոնի ներկայացուցիչները և ոլորտի այլ մասնագետներ:
 
Հայկական տաղավարում ներկայացվել են պետական աջակցությամբ և մասնավոր հրատարակչությունների՝ վերջին տարիներին տպագրած լավագույն նմուշները: Առանձին հատվածով ներկայացվել է նաև Հայոց ցեղասպանությանը վերաբերող վերջին տարիներին հրատարակված գրքերը:
 
ԵՊՀ հրատարակչությունը եվրոպացի ընթերցողիներին էր ներկայացրել գրքերի կատալոգ, որում ներառված են 1920թ.-ից մինչ օրս ԵՊՀ-ում հրատարակված լավագույն գրքերը:
 
ԵՊՀ ներկայացուցիչները տոնավաճառի ընթացքում հանդիպել են “Springer”, «”Oxford University Press” և ”Cambridge University Press” հրատարակչությունների ներկայացուցիչների, ինչպես նաև Անկախ հրատարակիչների եվրոպական միության ու Եվրոպայի համալսարանական հրատարակչությունների ասոցիացիայի ղեկավարների հետ և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի վերաբերյալ:
 
Աղբյուրը՝ ysu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: