Նորություններ

Մխիթարյանը ՀՀ հավաքականի մասին

Սպորտ 2014-10-15

Հենրիխ Մխիթարյանը, անդրադառնալով ՀՀ ազգային հավաքականի և վերջինի անցկացրած խաղերի արդյունավետությանը, նշել է՝ «Մեր թիմի առաջընթացը սկսեց 3 տարի առաջ: Փորձում ենք առաջ շարժվել քայլ առ քայլ: Բոլորովին վերջերս մեզ հաջողվեց հաղթել Դանիայի, Չեխիայի և Բուլղարիայի հավաքականներին: Իհարկե, մեր թիմին երբեմն խանգարում է բարձր մակարդակում խաղալու փորձի պակասը:
Մեր ֆուտբոլիստներն աստիճանաբար տեղափոխվում են արտասահմանյան ակումբներ: Վստահ եմ, որ մոտ ապագայում եվրոպական լավագույն առաջնություններում հանդես կգան ավելի շատ հայեր:
 
Հայաստանի հավաքականն ունի պոտենցիալ, որպեսզի առնվազն երրորդ տեղը գրավի Եվրո-2016-ի ընտրական խմբում: Դա մեծ հաջողություն կլինի մեզ համար:
 
Բեռնար Շալանդը շատ փորձառու մասնագետ է, նրա գլխավորությմաբ մեր հավաքականը կառաջադիմի ավելի արագ»:
 
Նկատենք` Եվրո-2016-ի ընտրական փուլի 2 տուրերում Հայաստանի հավաքականը պարտվել է դանիացիներին եւ ոչ ոքի է խաղացել սերբերի հետ:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: