Նորություններ

Տոնդ շնորհավոր, ուսուցի՛չ

Կրթական 2014-10-13

Արարատի մարզի Հայանիստի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել համերգ-միջոցառում՝ նվիրված Ուսուցիչների օրվան: Ելույթ են ունեցել դպրոցի բոլոր դասարանների աշակերտները` իրենց երախտիքի խոսքն ուղղելով ուսուցիչներին:

Բացի համերգային համարներից, տարրական դասարանի աշակերտները դպրոցին նվիրել են իրենց ձեռքի աշխատանքները:

Միջին և բարձր դասարանի շնորհալի աշակերտներն իրենց կատարումներով մեծ հաճույք պատճառեցին ուսուցիչներին:
 
Մեծ աշխուժությամբ ընդունվեց 8-րդ դասարանցի Հակոբյան Դավիթի ստեղծագործությունը երկու դհոլների վրա, իսկ 11-րդ դասարանի աշակերտուհիների ազգային տարազով հայկական պարը եզրափակեց միջոցառումն ուրախ վերջաբանով:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: