Նորություններ

Աշխատանքային հանդիպում Մարի-Պյեր Պոիրիերի գլխավորած պատվիրակության հետ

Կրթական 2014-10-13

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Մարի-Պյեր Պոիրիերի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ: Ա. Աշոտյանը նշել է, որ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը ԿԳ նախարարության կարևորագույն գործընկերներից է, որի աջակցությամբ հաջողությամբ իրականացվել են բազմաթիվ ծրագրեր:

Մարի-Պյեր Պոիրիերին իր հերթին նշել է, որ բարձր է գնահատում Հայաստանում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես` ներառական կրթության ոլորտում, որի հետևանքով բոլոր երեխաներին տրվել են կրթական միանման հնարավորություններ:

 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և նախարարության համագործակցության մի շարք ուղղություններ, մասնավորապես` հատուկ ուսումնական հաստատությունների վերակազմակերպմանը և ներառական համակարգի հզորացմանն ուղղված:
 
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը և ԱՄՆ Զարգացման գործակալությունն արդեն իսկ ստորագրել են 5-ամյա ծրագրի համաձայնագիր, որի նպատակն է աջակցել կառավարությանը` բարեփոխելու երեխաների խնամքի համակարգը և բեռնաթափելու գիշերօթիկ խնամքի հաստատությունները:
 
Ծրագրի բաղադրիչներից մեկը ներառական կրթության զարգացումն է: 
Քննարկվել են նաև դպրոց չհաճախող կամ չհաճախելու ռիսկի տակ գտնվող երեխաների հայտնաբերման և ուղղորդման ծրագրին առնչվող և մի շարք այլ հարցեր:
 
Աղբյուրը` edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: