Նորություններ

Ճանաչողական այց

Կրթական 2014-09-30

Օրերս Սևանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցը հրավեր ստացավ այցելելու Մ. Սեբաստացու անվան կրթահամալիր՝ մասնակցելու աշնանային բաց հավաքներին: Աշակերտները մասնակցեցին բաց դասերի, ցուցադրությունների:
Գեղարվեստի դպրոցի ցուցադրությունը մեծ բավականություն և հիացմունք պարգևեց բոլորին: Աշակերտները ծանոթացան հայտնի նկարիչների, գծանկարիչների հետ (Չարչյան Գագիկ, Բաբայան Գագիկ և այլք):
 
Դիտեցին նաև գիտահանրամատչելի-ճանաչողական ֆիլմ «Տիեզերք» ակումբ աստղացուցարանում («Ուղևորություն արեգակնային համակարգ»):
 
Մարմարյա սրահում յուրաքանչյուր ուրբաթ կազմակերպվում է ամփոփիչ միջոցառում (Մեդիա ուրբաթ), որին մասնակցեցին նաև թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները:
 
Միջոցառման թեմատիկ առանցքը Կոմիտասն էր: Ներկա էին նաև Մխիթարյան միաբանության ներկայացուցիչները, որոնք եկել էին Բուենոս-Այրեսից:
 
Նրանք էլ ներկայացան պարերով և երգերով: Վառ տպավորություններով և ոգևորությամբ լի աշակերտները վերադարձան տուն:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: